Խոզի միս ջեռոցում

Պատրաստեք խոզի միս ջեռոցում հետևյալ բաղադրատոմսով

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները

խոզի միս խոզի միս 600 գրամ

մանանեխ մանանեխ 1 ճաշի գդալ

սխտոր սխտոր 3 պճեղ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

մայոնեզ մայոնեզ 1 ճաշի գդալ

աղ  աղ

սև պղպեղ  սև պղպեղ

կարմիր աղացած պղպեղ  կարմիր աղացած պղպեղ

համեմի սերմ համեմի սերմ 1 ճաշի գդալ

ուրց ուրց 1 թեյի գդալ

Ինչպես պատրաստել խոզի միս ջեռոցում

Սև հատիկ պղպեղը, չոր կարմիր պղպեղը, համեմի սերմը թեթևակի մանրացնել, խառնել ուրցի և խոշոր աղի հետ: Սխտորի պճեղները երկարուկ կտրտել, թավալել համեմունքի մեջ: Խոզի յուղի շերտի մեջ ոչ խոր կտրվածքներ անել այնպես, որ դրանք հազիվ հասնեն մսին:

Մսակտորի հակառակ կողմից դանակով խոր ճեղքեր անել, ամեն ճեղքի մեջ սխտորի համեմված կտոր դնել, մսակտորին գլանի ձև տալ, բամբակե թելով կապկպել, որպեսզի, եփվելու ընթացքում, այն պահպանի ձևը:

Թասի մեջ խառնել մանանեխը, մայոնեզը, այս զանգվածը քսել մսակտորին, ապա մսակտորը թավալել համեմունքի մեջ, փաթաթել ալյումինաթղթի կրկնակի շերտի մեջ: Մարինացնել 2-3 ժամ, ապա հենց նույն փաթեթով դնել 180* ջերմությամբ ջեռոցը` 40-45 րոպե:

(Visited 56 times, 1 visits today)