Հավով շաուրմա, նույնը ինքը՝ Երուսաղեմի շաուրմա

Այս սիրելի ուտելիքը հեշտ է պատրաստել, կարևորը`գտնել բոլոր բաղադրիչները:

Բաղադրիչները
Սոխով յոգուրտի մեջ մարինացված, և ջեռոցում կամ խորովածի վրա պատրաստված հավը 100 գր
Լավաշ 1 հատ
Սպիտակ կաղամբ 40 գր
Բուլղարական պղպեղ 10 գր
Լոլիկ 30 գր
Թթու վարունգ 30 գր
Աջիկա՝ տնական 15 գ
Թահինայի սոուս 20 գր
Շաուրմայի սոուս 50 գր

Ինչպես պատրաստել

1. Առաջինը պատրաստեք ձեր շաուրմայի սոուսը: Միասին խառնել 3 գրամ թակած համեմը, 100 գրամ տնական մայոնեզ, 100 գրամ մածուն, 10 գրամ կծու սոուս, 10 գրամ վրացական աջիկա, 3 գրամ սխտոր, 2 գրամ տանդուրի համեմունք:

2. Պատրաստել երկրորդ շաուրմայի սոուսը: Միասին խառնել 3 գրամ քնջութի մածուկ, 30 մլ ջուր, 30 մլ յոգուրտ, աղ և չաման ՝ ըստ ճաշակի:

3. ՆախաՊատրաստել տնական ադջիկան: Աղացեք մսաղացով մեկ կիլոգրամ բուլղարական պպղպեղ, մեկ ֆունտ լոլիկ, 200 գրամ կարմիր սոխ, 200 գրամ նեխուրի ցողուններ, 5 գրամ չիլի պղպեղ, 5 գրամ սխտոր, 5 գրամ համեմունք: Անցկացրեք մաղով՝ ավելորդ խոնավությունը հեռացնելու համար, մի փոքր ձիթապտղի յուղ և աղ ավելացրեք:

4. Հավը մանր կտրատեք:

5. Փռեք լավաշը, վրան դրեք բոլոր երեք սոուսները, ապա նուրբ թակած բանջարեղենն ու հավը: Պտտեք շաուրման և դրեք գրիլի խորովածի վրա:

(Visited 23 times, 1 visits today)