«Հոգիս դրախտում է». Մարիա Զախարովան Երևանից լուսանկարներ է հրապարակել

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Երևանից:
Լուսանկարներն արված են հայկական ռեստորանում: Դրանցից մեկում պատկերված է նախուտեստներով, աղցաններով և պանրի տեսականիով լի սեղանը, մյուսներում՝ շրջապատող կանաչ տարածությունը:
«Ես երևանում եմ: Հոգիս դրախում է հայտնվել»,- գրել է Զախարովան լուսանկարների մեկնաբանությունում:
Պաշտոնյայի հետևորդներն ակտիվորեն մեկնաբանել են հրապարակումը՝ խորհուրդներ տալով, թե ինչ համտեսել հայկական խոհանոցից:




(Visited 178 times, 1 visits today)