Մայիսի 18-ին պաշտպանության բանակում հայտարարվել էր բաց դռների օր

Մայիսի 18-ին պաշտպանության բանակում հայտարարվել էր բաց դռների օր, որի շրջանակում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և բանակի հրամանատարության աջակցությամբ կազմակերպվեց արդեն ավանդական դարձած ծնողների հանդիպումն իրենց զինծառայող որդիների հետ:

Ծնողներին բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ընդունեցին աղ ու հացով: Այնուհետև վերջիններս ծաղիկներ խոնարհեցին Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ներկա գտնվեցին կազմակերպված հանդիսավոր միտինգին, որի ժամանակ հնչած բազում ելույթներում ևս մեկ անգամ արժևորվեց հայրենիքի պաշտպանի ծառայությունն ու բանակ-հասարակություն կապի ամրապնդումը:

Հանդիսավոր միտինգի ավարտից հետո, սահմանված կարգի համաձայն, ծնողներին հնարավորություն տրվեց օրն անցկացնել իրենց որդիների հետ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

(Visited 35 times, 1 visits today)