«Նախ և առաջ պետք է քննեն Նիկոլ Փաշինյանին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քննիչ հանձնաժողովը նախ և առաջ պետք է քննի Նիկոլ Փաշինյանին. նեոբոլշևիկյան ռեժիմը շարունակում է տարատեսակ տեսարանների շքերթը: Վերջերս Նիկոլ Փաշինյանի ցուցումով ԱԺ-ում ստեղծվեց 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմական իրադարձությունների քննող հանձնաժողով:

Փաշինյանական քարոզչամեքենան ջանք ու եռանդ չի խնայում այս հանձնաժողովի ստեղծումը ներկայացնել որպես դարակազմիկ երևույթ: Եթե հանձնաժողովականները, իրոք, ցանկանում են քննել մանրամասները, ապա նախ և առաջ պետք է քննեն Նիկոլ Փաշինյանին, ով պնդում էր, թե ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել մեր դաշնակից Ռուսաստանի լուռ համաձայնությամբ և որ դա պատերազմ էր Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու համար: Կրկնում եմ՝ Փաշինյանը պետք է քննիչ հանձնաժողովին փաստեր ներկայացնի, որ ապրիլյան պատերազմն սկսվել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ և հանրությանը ներկայացնի այդ փաստերը: Ավելին, նա՝ որպես վարչապետ, պետք է հայտարարի արդյոք մնում է նույն կարծիքին, թե այստեղ էլ է իրողություն փոխվել»:

(Visited 13 times, 1 visits today)