Սաուդյան Արաբիայի Առևտրի պալատը խստորեն խորհուրդ է տվել իր գործարարներին զերծ մնալ թուրքական ընկերությունների հետ համագործակցությունից: Այս մասին հայտարարել է Al Arabia հեռուստաալիքը:
«Սաուդյան ձեռներեցները չպետք է գործ ունենան թուրքական ընկերությունների հետ», – ասաց պալատի ղեկավար Աջլան ալ-Աջլանը՝ կոչ անելով «թուրքական ապրանքները բոյկոտել»,- ես հստակ ասում եմ՝ ոչ մի ներդրում, ոչ մի ներմուծում, ոչ մի տուրիզմ:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է զերծ մնալ թագավորությունում գործող թուրքական ընկերությունների հետ փոխգործակցությունից: Այս դիրքորոշումը, որը նշել է պալատի ղեկավարը, պայմանավորված է Անկարայի վարած թշնամական քաղաքականությամբ և թագավորության և նրա կառավարիչների հասցեին կրկնվող վիրավորանքներով:
Բոյկոտելու կոչը հնչեց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի սկզբին Պարսից ծոցի մի շարք երկրների մեղադրեց Թուրքիայի նկատմամբ թշնամական քաղաքականության մեջ և նույնիսկ կասկածի տակ դրեց այդ պետությունների գոյությունը մոտ ապագայում:
Արաբական երկրները բազմիցս զգուշացրել են Անկարային Լիբիայի, Սիրիայի, նաև Եգիպտոսի ներքին գործերին միջամտելու անընդունելիության մասին: Թուրքիային մեղադրում էին Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու և արաբների նկատմամբ հեգեմոնիա հաստատելու մղումների մեջ: