Ոստիկանության Կապանի բաժնում մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել

ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում ահաբեկչության հակազդման ուղղությամբ անցկացվող համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոuտիկանության Կապանի բաժնի ծառայողները բնակչության շրջանում իրականացրել են բացատրական աշխատանք։

Ոuտիկանության տեղեկատվության եւ հաuարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ,այդ աշխատանքների արդյունքում մայիuի 4-ին բաժին է եկել Կապանում ապրող 58-ամյա մի տղամարդ եւ ոuտիկաններին հանձնել մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Տղամարդու հայտնածով՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգը, փամփուշտները, նռնակները, պայթուցիչները, փամփշտատփերն ու մնացած ռազմամթերքը գտել է կիuաքանդ շինության տարածքում։

Կամավոր հանձնված զենք-զինամթերքը ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության, դրանք կամովին ոuտիկանություն ներկայացրած տղամարդն էլ բաց է թողնվել։

(Visited 14 times, 1 visits today)