ՊՆ-ն ավարտել է ռուսական Սու-30 ՍՄ կործանիչների գնման բոլոր միջոցառումները

Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավարտել է ռուսական Սու-30 ՍՄ կործանիչների գնման բոլոր միջոցառումները, մոտ ապագայում օդանավերը կստացվեն հայկական կողմի սպառազինություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում տեղակայված ռուսական ավիաբազայի պետ Ալեքսադր Պետրովը, հայտնում է News.am-ը:

«…Սու-30 օդանավը, որը կբազավորվի «Շիրակ» օդանավակայանում, աշխարհում լավագույններից մեկն է: Սա գովազդ չէ, իրականում այդպես է: Օդանավի մանեւրելու հնարավորությունները ցուցադրում են ինչպես շարային օդաչուները, այնպես էլ «Ռուսական վիտյազներ» պիլոտաժային խումբը, որը եղել է Հայաստանում եւ Երեւանի երկնքում պիլոտաժ կատարել: Շատ լավ է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության թռիչքային կազմը արդեն վերաուսուցման միջոցառումներ է կատարում, արդեն ավարտվել են կործանիչների գնման բոլոր միջոցառումները, դրանք շուտով այստեղ կթռչեն: Մենք կգնանք նրանց մոտ՝ փորձին ընդօրինակելու: Ես ուրախ եմ մեր գործընկերների համար»,- նշեց բազայի պետը:

(Visited 15 times, 1 visits today)