Ստեփանակերտ քաղաքը ենթարկվում է հրթիռային հարձակման։ Կիրառվում են Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա, նմանատիպ հեռահար միջոցներ։ Այս մասին լրագրողներին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մենք հնարավորինս լռեցնում ենք, բայց հաշվի առեք մի բան, որ հակառակորդի ուժերն ու միջոցները մեզանից մեծ են, երբեմն մի քանի անգամ շատ»,- ասաց նա՝ անդրադառնալով հարցին, թե հնարավոր չէ՞ Գանձակի օրինակով լռեցնել թշնամուն։
Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե Արցախի հարավային ուղղությամբ Արդբեջանը 7 գյուղ է վերցրել, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց․ «Իրենք շատ բան են հայտարարում, մենք երեկ տեսանյութով ցույց տվեցինք, թե Մատաղիսից ինչպես են փախչում իրենց զինվորները։ Իսկ նախորդ օրը ամուսին ու կին ուզում էին գալ Մատաղիս»,- ասաց Հովհաննիսյանը։
(Visited 151 times, 1 visits today)