Այսօր առավոտյան շարունակվել են մարտական գործողությունները Արցախի Հանրապետության զինված ուժերի ողջ երկարությամբ, առավել ինտենսիվ բնույթ կրելով հարավային հատվածում։ Վաղ առավոտից Ադրբեջանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները անցել են հարձակման։
Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները, ինչպես հարկն է, դիմավորել են թշնամուն, ոչնչացնելով մի քանի տասնյակ հատուկջոկատայինների։ Ռազմաճակատի հյուսիսային ուղղությամբ հայկական ուժերը հակառակորդին հասցնում են կանխարգելիչ հարվածներ։
Իսկ Ադրբեջանի Եվլախ, Միր Բաշիր, Բարդա քաղաքներում տիրում է խուճապ՝ հիվանդանոցները բողոքում են, որ հիվանդանոցներում նոր վիրավորների այլևս չեն կարող ընդունել։ Իսկ ադրբեջանական մեդիա տիրույթում արդեն քննարկում են ԶՈւ գլխավոր շտաբի պետի հրաժարականի հարցը։ Բանն այն է, որ մարտական գործողությունների սկսման պահից արդեն անցել է 5 օր եւ պետք է գրավված լինեին բոլոր պաշտոնական շրջանները, դեւրս գալով Ստեփանակերտի պատերի տակ։
Մինչդեռ թշնամին կարողացել է ունենալ չնչին առաջխաղացում, այն էլ միայն մեկ-երկու տեղում, կրելով բազմաթիվ կորուստներ։ Անձնակազմի եւ տեխնիկայի կորուստները այնքան զգալի են, որ նույնիսկ Թուրքիայի բացահայտ աջակցության պայմաններում հակառակորդը չի կարողանում կատարել իր խնդիրները։ Ավելին, արդեն Թուրքիա են ուղարկվում սեփական դիակներն ու վիրավորները։ Ինչպես ասում են, մախաթը պարկում չես թաքցնի։
Արդեն իսկ ողջ աշխարհը ընդունում է, որ Թուրքիան է ստանձնել ռազմական գործողությունների ղեկավարումը։
Դե ինչ, քիչ մնաց…