Լավ կլիներ քնի մասին իմանալ մի փոքր ավելի շատ, քան այն հանրահայտ ճշմարտությունը, որ առողջության համար ամենաօգտակարը մինչև կեսգիշեր քնելն է: Ի դեպ, այդ կարծիքը ծնվել է այն փաստից, որ կենսաբանորեն ամենաարժեքավորը համարվում է առաջին ժամվա քունը: Երեք ժամ հետք քունը ավելի զգայուն է դառնում:
Այսօր աշխարհում կատարվող հետազոտությունները խոսում են այն մասին, որ կանայք անհամեմատ ավելի քիչ են քնում, քան տղամարդիկ՝ նրանց քունը միջին հաշվով կազմում է օրական 5 ժամ: Դա չափազանց քիչ է ուժերը վերականգնելու համար և վատ է անդրադառնում մասնագիտական աշխատանքի, արտաքին տեսքի, նյարդային համակարգի, ընտանեկան փոխհարաբերությունների վրա: Այն կինը, որը շաբաթվա ընթացքում քիչ է քնում, կիրակի օրը պետք է ժամանակ գտնի այդ պարտքը փակելու համար: Ցավոք, վիճակագրությունը խոսում է այն մասին, որ քնատությամբ տառապող մարդկանց հսկայական մասը իրենց ազատ ժամանակը ուզում է հեռախոսով խաղալ կամ հեռաուստացույց դիտել:
Անքնությունը մեծ մասամբ կապված է նևրոզների հետ, սակայն լինում է նաև երկրորդական պատճառների՝ աղմուկի, տոթի, շոգի, քիչ շարժուն ապրելակերպի հետևանքով: Շուտ քնելու համար պետք է ընդունել գոլ ջրով լոգանք՝ փշատերևի լուծամզվածքով, մի քանի անգամ խորը ներշնչել, որից հետո խմել մի բաժակ տաք կաթ կամ երիցուկի թուրմ:
Սառը ոտքերը քնելուն խանգարում եմ նույնքան, որքան ուժեղ լույսը: Քնից առաջ ոտնաթաթերը դրեք տաք ջին մեջ, կոշտ սպունգով դրանք մեսեք և հագեք բամբակե կիսագուլպաներ: Հիգիենայի ինստիտուտի պրոֆեսորներից մեկը քնաբեր դեղամիջոցների փոխարեն խորհուրդ է տալիս թեթև մարզանք՝ նստեք աթոռակին, թուլացրեք մեջքի մկանները, ձեռքերը իջեցրեք ցած, գլուխը՝ կրծքի վրա: Ամբողջովին թուլացրեք մարմինը: Մի քանի րոպե հետո դուք կերազեք միայն պառկելու և քնելու մասին:
Դեռևս Հին ասորեստանում և Բաբելոնում հայտնի էր, որ մարդը գիշերվա ընթացքում 20 — 40 անգամ փոխում է իր դիրքը: Դուք մեջքի վրա եք քնում, թե գունդուկծիկ եղած՝ ոչ մի նշանակություն չունի, որովհետև որոշ ժամանակ անց կփոխեք ձեր դիրքը: Չի կարելի «Նա քնեց մեռածի պես» արտահայտությունն ընդունել լրջորեն, քանի որ իրականում մարդը մի կողքից մյուսն է շրջվում մի քանի տասնյակ անգամ: Բժիշկներից մեկը պնդում է, որ փափուկ, հարմարավետ անկողինը երաշխավորքւոմ է գիշերվա ընթացքում բազմաթիվ անգամ դիրքի փոփոխություն:
Անկողնում մակերեսը պետք է լինի հորիզոնական: Ամեն տեսակ բարձիկներն ու բարձերը բերում են այն բանին, որ քնած ժամանակ ասես գլուխը լինի առանձին: Բարձիկների և բարձերի փոխարեն խորհուրդ է տրվում ծոծրակի և կռնակի միջև դնել էլաստիկ պգլանաբարձ (մութաքա):