2020 թվականի հուլիսի 12-ից 14-ը երկար կմնա Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի հիշողության մեջ, որպես սարսափելի մղձավանջ, քանի որ պարզվեց որ հակառակորդն այն չէր, ինչպես նրան պատկերացնում էին Բաքվում…
Եվ այսպես՝ փորձենք համառոտ վերհիշել, թե ինչ կատարվեց ս.թ. հուլիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:
Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Եվ սկսել հրաձգային զինատեսակներից, այնուհետև ականանետներից կրակ բացել հայկական մարտական դիրքի վրա:
Նույն օրվա երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում:
Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:
Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս ակտիվությանը զուգահեռ ադրբեջանական ուժային կառույցների կողմից ղեկավարվող հաքերական կազմակերպությունները սկսեցին գրոհները հայկական լրատվական և կառավարական կայքերի վրա, մի շարք վերլուծաբաններ իրենց «խորը մասնագիտական» վերլուծություններում միաբերան պնդում էին Ադրբեջանի ունեցած նորագույն տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի հանդեպ բացարձակ առավելության մասին (նկատի ունենալով ռազմական ոլորտում առաջատար երկրներ Իսրայելի և Թուրքիայի կողմից ձեռքբերված նորագույն սպառազինության վերաբերյալ և այն մասին, որ տնտեսապես թույլ Հայաստանը ի վիճակի է սպառազինություն ձեռք բերել միայն Ռուսաստանից, որն էլ զիջում է հատկապես Իսրայելին):
Թվում էր, թե հաջողությունն ապահովված է… Բայց սկսվեց ՄՂՁԱՎԱՆՋԸ…
Պարզվեց այն, ինչ ակնհայտ էր ի սկզբանե: Բաքվում հանկարծ պարզեցին, որ…
1. Հայաստանը սուվերեն պետություն է և իր տարածքում մարտական հենակետերը շատացնելու, տեղադիրքը փոխելու, առաջ, հետ, աջ կամ ձախ տանելու անհրաժեշտության պարագայում ամենևին կարիք չունի որևէ մեկին տեղեկացնելու (առավելևս թույլտվություն) ստանալու,
2. Պաշտոնական Բաքուն ակնկալում էր, որ Հայաստանում կլինի անհանգստություն կան նույնիսկ խուճապ, իսկ «հակառակի պես», պաշտոնական Երևանը ցուցաբերեց կատարյալ հանգստություն, ինքնավստահություն սեփական ուժերի հանդեպ:
Չնայած Թուրքիայի կողմից ամենաբարձր մակարդակով Ադրբեջանին սատարելու պատրաստակամությանը և Հայաստանի հասցեին ուղղված սպառնալիքներին, Հայաստանը «տակը չլցրեց», ավելին՝ Երևանը բարձր մակարդակով հայտարարեց, որ կարիք չունի դիմելու ՀԱԿՊ-ին, քանի որ սեփական ուժերով ի վիճակի է պահելու երկրի անվտանգությունը:
Նույնիսկ մարտական գործությունների մեջ ներքաշված զորամիավորումում տիրում էր կատարյալ հանգստություն (էլ չենք խոսում Հայաստանի այլ հատվածների մասին):
3. Մարտական պատրաստականության չի բերվել ոչ մի զորամիավորում, ոչ մի զորամաս, ոչ մի զորատեսակ (ՍՈՒ30-ՍՄ-ները, Իսքանդերները, Սմերչերը և այլն մահաբեր զինատեսակները հանգիստ կանգնած են իրենց տեղերում):
4. Պարզվեց, որ այդ սուվերեն Հայաստանը Իսրայելի կամ բարձր տեխնոլոգիաներ արտադրող այլ երկրներից գերժամանակակից զինատեսակներ գնելու կարիք չունի, Հայսատանն ինքը արտադրում է գերժամանակակից հարվածային և հետախուզական ԱԹՍ-ներ (և ի վիճակի է արտադրել այնքան, ինչքան պետք կլինի բանակի կարիքների համար), պարզվեց, որ Հայաստանը իր ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում այն կարգի է արդիականացրել իր սպառազինությունում առկա տեխնիկան, որ այն ունակ է ճշգրտորեն խոցել աշխարհում լավագույնի համբավն ունեցող և անխոցելի համարվող իսրայելական բոլոր կարգի (նշանակության) ԱԹՍ-ները:
Այս պահին արդեն խոցված են 10-ից ավելի ԱԹՍ-ներ և հակառակորդի 3-րդ բանակային կորպուսը համարյա մնացել է առանց ԱԹՍ-ների:
5. Պարզվեց, որ հայերը հայկական արտադրության գերժամանակակից և աշխարհի լավագույն արտադրողների արտադրանքի որակին չզիջող (իսկ երբեմն էլ գերազանցող) գիշերային տեսանելիության սարքերով դիտարկում, հետախուզում, հայտնաբերում և հրետանու ճշգրիտ կրակով խոցում են նշանակետերը եւ քարը քարի վրա չեն թողնում:
6. Պարզվեց, որ Հայաստանում արտադրված հարվածային ԱԹՍ-ն սարի հակառակ կողմում թաքնված հակառակորդի տանկը այնպես է պարթեցում, որ աշտարակը մի կողմ է նետում: Այս պահին Ադրբեջանի ունեցած կենդանի ուժի կորուստները կազմում են երկու տասնյակից ավելի զոհ և եռակի ավելի վիրավոր:
7. Պարզվեց, որ երկինքն այլևս միայն Ադրբեջանինը չէ: Քանի որ հարվածային ԱԹՍ-ի հարվածով ցանկացած խորությունների վրա, եղանակի և օրվա ցանկացած պայմաններում, գիշեր թե ցերեկ Ալլահի մոտ են ուղարկվում 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետը (որը ակտիվ մասնակցություն էր ունեցել 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին և համարվում էր Ադրբեջանի զինված ուժերի ամենահեռանկարային երիտասարդ սպաների թվին, շատ հարգված և ընդունված էր Ադրբեջանի ղեկավար կազմի կողմից) և հրետանու պետը: Եվ այլևս ոչ մեկն ապահովագրված չէ Ադրբեջանի ոչ մի վայրում…
8. Պարզվեց, որ այժմ 2016 թիվը չէ և հակառակորդն էլ Արցախի Հանրապետությունը չէ: Հայաստանը իր ունեցած նորագույն զինատեսակները դեռ չի կիրառել (դեռ սպասում են կոնվեյերից ռազմի դաշտ մտնելուն լազերային, օպտիկական, հարվածային, հետախուզական և այլ) զինատեխնիկաները, որոնք սպասում են իրենց հերթին:
Այո՛, Ադրբեջանը շոկի մեջ է…և դեռ ուշքի չի եկել:
Հ.Գ. Իսկ այսօրվանից նոր մղձավանջ՝ Հայաստանում իրենց մարտական հերթապահությունն են սկսել տարածաշրջանի ամենահզոր ռազմական ինքնաթիռները, ՍՈՒ30-ՍՄ-ները: