Կարեն Վրթանեսյան. Հայաստանն առ այսօր աշխարհի «առաջատարների» մեջ է թե՛ վարակակիրների, թե՛ մահերի հարաբերական թվով

Իշխանականները սկզբում ցինիկաբար ձեռ էին առնում բոլոր նրանց, ովքեր իրենց զգուշացնում էին, որ կովիդը շատ լուրջ բան է, որ հնարավոր է հազարավոր մարդիկ մահանան, դա արդեն մոռացել են ու հիմա մի բան էլ պաթոսային մուննաթ են գալիս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

Նա մասնավորապես գրել է․ «Հայաստանն առ այսօր աշխարհի top-երում է թե՛ վարակակիրների, թե՛ մահերի հարաբերական թվով։ 6 ամիս չէին կարողանում օրական 2500 թեստից ավել անել, հիմա հելել լեզուներն են ծածանում։1200 մահացած, առնվազն, ու դա միայն պաշտոնական տվյալներով։ Ու սրանց անսահման ցինիկ, անսահման անամոթ լկտիությունը, էլի… »

Նյութն ըստ shamshyan.com

(Visited 66 times, 1 visits today)