ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:
Հայկական կողմից 4-5 դիրքի կորուստ կա և վերականգնման հնարավորություն: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:
Ինչ վերաբերում է տարհանումներին, Սամվել Բաբայանն ասաց, որ տարհանումներ կան, ամեն ինչ արվում է, որ խաղաղ բնակչությունը չտուժի:
«Թալիշի, Մատաղիսի, Մարտակերտի, Հադրութի մի շարք բնակավայրեր հրետակոծվել են, այդ մարդիկ տարհանվել են»,-ասաց Բաբայանը:
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում ագրեսիա են ձեռնարկել Արցախի Հանրապետության հանդեպ: Արցախի Հանրապետության զինված ուժերի մարտակարգերին, մշտական տեղակայման վայրերին ու խաղաղ բնակավայրերին հասցվել են հարվածներ հրետանային համակարգերի և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ: Այնուհետև հակառակորդի մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումները հարձակման են անցել հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով: Այս պահի դրությամբ նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ:
ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությու