Արդեն 2 օր է դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն ընդգծում է՝ բացառվում է, որ դիմեն Ադրբեջանի խաղաղ բնակչությանը թիրախավորելու քայլի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի դիմենք։ Մի պարզ պատճառով, որովհետև մենք թուրք չենք, բայց գիտենք ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակին։

Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Պատերազմից հետո, եթե կուզեք մի ամբողջ սերիալ կցուցադրենք։ Ընդամենը կարող եմ ավելացնել, որ դրանց հետևանքով ոչ միայն վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր, այլև արդեն 2 օր է դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են»,- գրել է Պողոսյանը։

Քիչ առաջ. Արցախի Հանրապետության զինված ուժերը հետ մղելով հակառակորդի գրոհը ռազմաճակատի կենտրոնական ուղղությամբ, անցել են հակահարձակման եվ հերթով վերցնում հակառակորդի հենակետերը։

(Visited 283 times, 1 visits today)