Բեկումը մոտ է …

Վերջին օրերին ադրբեջանական մեդիա տիրույթում ավելի հաճախակի են դարձել հայկական բնակավայրերի ֆոնի վրա նկարները, տարբեր շինությունների վրա Ադրբեջանի դրոշների տեղադրումը, հեռվից նկարահանված տեսահոլովակները, իբր բնակավայրը գրավված է: Սակայն այստեղ կա մի բայց, որի վրա արժե դարձնել Ձեր ուշադրությունը…

Փորձենք նայել վերլուծաբանի աչքերով:

Համաձայն շրջանառվող լուրերի ադրբեջանա-թուրքական ավանտյուրան խայտառակ կերպով խափանվել է: Վերջին օրերին թուրքական հատուկ ծառայությունները ինտենսիվ կերպով Մերձավոր Արևելքի երկրներից ահաբեկչական նորանոր խմբեր են հավաքագրում Ադրբեջան տեղափոխելու համար:

Ինչու՞…

Մի պարզ պատճառով՝ թուրքական գորշ գայլերի, սիրիական ահաբեկչական կազմակերպությունների, թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումների մինչ այդ Ադրբեջան բերված ստորաբաժանումները ջարդվել են (այն ուժերը, որոնք ըստ թուրքական բանակի վերնախավի գնահատումների՝ պետք է բլից-կրիգի պայմաններում, մի քանի օրում փշրեին Արցախի զինված ուժերի պաշտպանությունը և լրիվությամբ գրավեին Արցախը՝ լռվել են): Այլևս չի ստացվում առաջ գնալ… Դեմ են առել ապառաժի։

Ահաբեկիչները չէին սպասում այդպիսի համառ դիմադրություն Արցախի պաշտպանության բանակի կողմից: Մարտական գործողությունները սկսելուց երկուսուկես շաբաթվա ընթացքում հակառակորդը կարողացել է ունենալ աննշան առաջխաղացում, և դա այդքան ծախսված միլիարդավոր դոլարների ռեսուրսների և 5000-ից ավելի մարդկային կորուստների պարագայում: Իսկ պատերազմը դեռ չի ավարտվել, դեռ հայկական կողմը չի ասել իր վճռական խոսքը։ Սրանից թուրք-ադրբեջանական ղեկավարությունը ինքն է ընկել տարակուսանքի մեջ՝ մի՞թե ահաբեկիչների օգնությամբ և թուրք-իսրայելական նորագույն տեխնոլոգիաները ունակ չեն հայ զինվորի կամքը կոտրել (մի՞թե հնարավոր է այսպես կռվել):

Արդեն պարզ է թուրք-ադրբեջանաահաբեկչական ստորաբաժանումների գործելակերպը: Առջևից գնում են հատուկ պատրաստություն անցած թուրքական և ադրբեջանական հատուկ նշանակության ուժերը՝ ահաբեկիչների հետ: Իսկ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները գտնվում են 2-ից 4 կմ հեռավորության վրա (դուխները չի հերիքում): Առաջին շարակազմի հաջողության դեպքում նրանք առաջ են գալիս և զբաղեցնում գրավված բնագծերը:

Կատարված ռադիոորսման արդյունքում պարզ է դարձել, որ ահաբեկիչները արդեն դժկամությամբ են մարտի գնում, քանի որ անասելի ծանր է կռվել հայերի դեմ և չափազանց շատ են իրենց կորուստները, անգամ խմբավորումներից մեկի հրամանատարը խոստովանում է, որ այսքան հզոր կռվող հակառակորդի նրանք մինչ այդ դեռ չեն հանդիպել: Այս պայմաններում նրանց մի մասի մոտ արդեն ցանկություն չի առաջանում հարձակվել (չարժե կյանքի գնով գումար վաստակել):

Իսկ նրանց վարձակալած թուրք-ադրբեջանական հրամանատարությունը սկսել է հետները առևտուր անել՝ չեք կարողացել գրավել, փող չեք ստանա: Եվ, որպեսզի ահաբեկիչները կարողանան ապացուցեն իրենց վարձատրվելու արժանի լինելը, ստիպված են մի կերպ բնակավայր թափանցելուց հետո հապշտապ նկարահանվել տարբեր շինությունների ֆոնի վրա, իբր բնակավայրի գրավվածությունը հավաստելու համար:

Դա անում են շատ արագ, որովհետև զինված արցախահայությունը սկսել է ներթափանցած խմբավորումների կատարյալ ջարդ (հատկապես դա լավ է արտահայտված Հադրութում): Արցախը ոտքի է կանգնել…

Ահաբեկիչների շարքերում օր-օրի վրա ավելանում է դժգոհությունը թուրքական և ադրբեջանական ղեկավարության գործունեությունից, վարձկանները համոզված են, որ նրանց խաբում են…

Դե իսկ հայերին մնում է հավաստել, որ՝
— հակառակորդը ուժասպառ վիճակում է, նրա ռեզերվները կամ ջարդվել են, կամ դիմել են փախուստի,
— մի քանի լարված օր և մենք կտեսնենք ԲԵԿՈՒՄԸ, երբ հայերին այլևս հնարավոր չի լինի կանգնեցնել,
— ընդամենը մի քանի լարված օր և ժպտացող Ալիևը կընդունի իսկական ոչխարի դեմքի արտահայտություն, կսկսի խոսել կոմպրոմիսներից…

Բայց իմացե՛ք. Արցախից թշնամին ողջ դուրս չի գալու՝ միայն ոտքերն առաջ, միայն ոտքերն առաջ…
Այս անգամ ոսոխը պատասխան է տալու վերջնական ու խնկի վիճակում…
Հաղթանակը մերն է լինելու…

(Visited 2 805 times, 1 visits today)