Բաշար Ասադը 135 միլիարդ դոլար է դուրս հանել Ռուսաստան․ Սիրիայի բանակում սկսվել է ապստամբություն։

Բաշար Ասադի հետ միասին փախուստի են դիմել նաև Սիրիայի հիմնական գեներալներն ու զորահրամանատարները։

Սիրիայի հետախուզության նախկին սպա Խալիդ Բեյյան ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարեց, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը անօրինական ճանապարհով 135 միլիարդ դոլար է փոխանցել Ռուսաստանին։

Բեյյան Türkiye Gazetesi-ին տված հարցազրույցում նշեց, որ պետության ղեկավարի այդպիսի որոշումները հանգեցրել են հակամարտությունների Սիրիայի բանակի՝ Ռուսաստանի քաղաքականությունը կողմ և դեմ պաշտպանող խմբավորումների միջև։

Բանակի վերջին պարտությունից առաջ մեծ բախում էր տեղի ունեցել Իրանի աջակցությունն ունեցող Հալեպի հրամանատար գեներալ Մոհամմադ Սաֆեդլիի և Ռուսաստանի կողմից պաշտպանություն ստացող գեներալ Սուհեյլ Հասանի միջև։ Բանակի և ռազմական հետախուզության միջև տվյալների փոխանակումը դադարեցվել էր, ինչը մեծապես ազդել էր Սիրիայի կառավարության դիրքերի վրա։

Հակամարտության հետևանքով խախտվեց համակարգումը, ինչը հնարավորություն տվեց ընդդիմությանը առաջ շարժվել երկրի խորքերը և հասնել մինչև Դամասկոս։ Հելեփի գրավումը դարձել էր շրջադարձային պահ՝ ընդդիմության դիրքերը ամրապնդելու համար։

Բեյյայի տվյալներով՝ Ասադը այդ ժամանակահատվածում մահապատժի է ենթարկել 273 բարձրաստիճան սպաների, որոնք զբաղեցնում էին Սիրիայի բանակի ղեկավար պաշտոնները՝ փորձելով ճնշել ներքին տարաձայնությունները, սակայն այդ միջոցները չկարողացան փրկել իրավիճակը ռազմաճակատում։

Ըստ հայտնի տվյալների՝ Բաշար Ասադի ռեժիմը տապալվել է 2024 թվականի դեկտեմբերին, երբ սրված հարձակումներ էին սկսվել սիրիական ապստամբների կողմից։ Դեկտեմբերի 8-ին ընդդիմությունը գրավել է Դամասկոսը, իսկ նախագահը փախել է Մոսկվա։

Ասադի հետ միասին Սիրիան լքել են նրա զինվորական ղեկավարներն ու ուժայինները, այդ թվում՝ նրանք, ովքեր ներգրավված են եղել ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների մեջ, ինչպես նաև Սիրիայի բանտային համակարգի հետ կապված պաշտոնյաները։

Ասադի ամենամոտակից անձանցից, որոնք անհետացել են հեղաշրջումից հետո, հիշատակվում են ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ալի Մամլյուքը, նախագահի եղբայր և «4-րդ տանկային դիվիզիայի» հրամանատար Մահեր Ալ-Ասադը, պաշտպանության նախարար Ալի Մահմուդ Աբբասը, Գլխավոր շտաբի պետ Աբդուլ-Քարիմ Իբրահիմը, ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավար Քիֆահ Մուլհիմը և ուրիշներ, ինչպես նշում է Avia.pro-ն։

Ասադի պալատի տարածքում հայտնաբերվել է ստորգետնյա թունելային ցանց, որը կապված էր Մահեր Ալ-Ասադի նստավայրի հետ։ Փորձագետների կարծիքով՝ այդ կերպ պաշտոնյաները նախապատրաստվում էին հնարավոր տարհանմանը։

Ասադի հետ անհետացածների թվում են նաև ռազմական հրամանատարներ՝ Հանրապետական գվարդիայի հրամանատար Գասսան Թարաֆը, 1-ին, 2-րդ և 3-րդ բանակային կորպուսների ղեկավարները, ինչպես նաև հատուկ ուժերի պատասխանատու սպաները։

Բացի այդ, նախագահական պալատի պահպանության համար պատասխանատու ստորաբաժանումները՝ Հանրապետական գվարդիան, 4-րդ դիվիզիան և հատուկ ուժերը, ռեժիմի անկումից հետո դադարել են գործել։ Ներկայումս կարևոր օբյեկտները վերահսկում է զինված ընդդիմությունը։

(Visited 1 times, 1 visits today)